Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

 Ինչպես են դարեր առաջ որոշել` կինը, հղի է, թե` ոչ. openblog.am

 Ինչպես են դարեր առաջ որոշել` կինը, հղի է, թե` ոչ. openblog.am

Այսօր ցանկացած կին կարող դեղատներում վաճառվող թեստերի միջոցով է հեշտությամբ որոշել՝ հղի է, թե` ոչ: Սակայն նման թեստերն ի հայտ են եկել 1978-ին, չնայած առաջին թեստերի արդյունքները պատրաստ են եղել 2 ժամ հետո և ստացված արդյունքի հավաստիությունը կազմել է 20%:

Մինչև 20-րդ դարի վերջերը կանայք ստիպված են եղել բացահայտել իրենց կարգավիճակի փոփոխությունները շատ տարօրինակ, երբեմն՝ դաժան մեթոդներով:


Գարեցորենային թեստ

Հղիության առաջին «թեստը» բացահայտել են հին եգիպտացիները: Ք. ա. 1350 թվականին բոլոր կանայք, ովքեր կասկածել են իրենց մոտ հղիություն, մի քանի օր շարունակ միզել են ցորենի ու գարու հատիկների վրա:

Եթե դրանք ծիլեր չեն տվել, ուրեմն հղիություն չի եղել, եթե ծլել է գարին, ուրեմն կինը հղի է եղել տղա երեխայով, եթե ցորենն՝ աղջիկ երեխայով: 1963 թվականին գիտնականները փորձարկում են արել ու զարմացել՝ գարեցորենային թեստը 70%-ով ճշմարիտ է եղել:

Գարեջրային թեստ

Հին Եգիպտոսում հղիությունը որոշելու համար փակ տարածությունում լցրել են գարեջուր ու թերխմորված խաղողահյութ և այնտեղ մտցրել կնոջը: Գարշահոտի պատճառով կինը փսխել է, և եթե փսխուքն առատ է եղել, հղիությունը հաստատված է համարվել:

Սոխային թեստ

Հին հռոմեացիները նախընտրել են հղիությունը ստուգել սոխի միջոցով: Այս մեթոդի հիմնադիրը համարվում է Հիպոկրատը: Կինն իր հեշտոցում տեղադրել է սոխի կտոր: Եթե մեկ օրից կնոջ բերանից սոխի հոտ է եկել, հղիությունը հերքվել է: Այս երևույթն ունեցել է իր բացատրությունը: Հղիների արգանդը փակված է, ուստի սոխի հոտը չէր կարող հասնել բերանին:

Սողնակային կամ բանալու թեստ

15-րդ դարում տարածված է եղել սողնակային թեստը: Իր հղիության մասին կասկածներ ունեցող կինը պետք է միզեր թասի մեջ, որում դրված է եղել սողնակ կամ բանալի: 3 ժամից մեզը թափել են: Եթե թասի հատակին մնացել է բանալու կամ սողնակի հետքն, ուրեմն 9 ամսից նոր կյանք կծնվի:

Արյան առաջին հետազոտությունը

16-րդ դարում կանանց ստուգել են, այսպես կոչված, «մեզի մարգարեները»: Նրանք մեզն ու գինին խառնել են, քանի որ իմացել են, որ ալկոհոլը կարող է ռեակցիայի մեջ մտնել հղիի մեզում առկա սպիտակուցների հետ:

Ակնային թեստ

Բժիշկ Ժակ Գուլեմոն համարել է, որ հղիության մասին կարող են վկայել կնոջ աչքերը: Այս մեթոդը կիրառվել է ոչ վաղ, քան հղիության 2-րդ ամսում: Գուլեմոն վստահ է եղել, որ հղիների ակնաբբերը փոքրանում են, թեթևակի ներքև են իջնում կոպերն, իսկ աչքերի արտաքին անկյուններում ձևավորվում են փոքրիկ ծալքեր:

Թեստ՝ ըստ Ջեյմս Չեդվիկի

1836-ին ֆրանսիացի գինեկոլոգ Ջեյմս Չեդվիկը նշել է, որ հղի կնոջ արտաքին սեռական օրգանները ձեռք են բերում կապտավուն երանգ: Բացի այդ, նա կարծել է, որ աղի սննդի հանդեպ անհագ ցանկությունը հղիության անբեկանելի ապացույց է:

Սկզբնաղբյուր. openblog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ